ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ԱՄՆ նախագահի բանագնացներ Սթիվ ՈՒիտկոֆի և Ջարեդ Քուշների հետ հանդիպումից առաջ, խոսելով Եվրոպայի հետ պատերազմի մասին, մասնավորապես նշել է. «Մենք Եվրոպայի հետ պատերազմ չենք ուզում։ Բայց եթե Եվրոպան հանկարծ ցանկանա սկսել պատերազմ, և այն սկսվի, ապա գուցե շատ ավելի արագ կլինի իրավիճակ, որի դեպքում այլևս չի լինի որևէ մեկը, ում հետ պետք է պայմանավորվել»:               
 

Քննադատությունը կարևոր է, բայց ինքնին արդյունք չի տալու

Քննադատությունը կարևոր է, բայց ինքնին արդյունք չի տալու
26.06.2025 | 21:53

Ժողովուրդն իրոք հոգնել է այս անադեկվատ վիճակից, ցայտող լկտիությունից, ղժղժոցից, բոլորն ուզում են հանգիստ ապրել, ուզում են անվտանգ լինել, կանխատեսելի ապագա են ուզում։

Բայց ժողովրդի զզված, հիասթափված լինելը հարցի լուծում չի։ Պիտի կարողանաք աննախադեպ շատ քանակի մարդկանց տանել ընտրատեղամաս։ Մարդիկ պիտի տեսնեն, որ կա ռեալ այլընտրանք, ու մարդիկ պիտի ուզեն այդ այլընտրանքը։

Ժողովրդին ներկայացեք ձեր թիմերով, ներկայացրեք հարևանների հետ գոյատևման ձեր իրատեսական տեսլականը, անվտանգության ու արտաքին հարաբերությունների կառուցման ձեր համակարգը, ներկայացրեք հարկային-տուգանքային տեռորը դադարեցնելու ձեր ծրագիրը։ Միայն դա կարող է արդյունք տալ։ Առկա իրավիճակի գնահատականները, ապօրինությունների բացահայտումները կարևոր են, բայց ոչ վճռորոշ, քննադատությունը կարևոր է, բայց ինքնին արդյունք չի տալու։

Կասեք՝ բա հիմա սրա ժամանա՞կն է։ Այո` սրա ժամանակն է։ Մտեք այս օրակարգ ու մի մտեք իշխանության ստեղծած օրակարգերը, ինչքան էլ դրանք թվան կարևոր։

Երվանդ Վարոսյան

Դիտվել է՝ 3820

Մեկնաբանություններ